211652_close_icon
views-count1153 դիտում article-date 11:02 21-08-2026

ԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարի

Հայաստանի Ազգային ժողովն օգոստոսի 21-ին, ժամը 18։30-20։00-ն ևս մեկ լրացուցիչ նիստ կանցկացնի։

ժամը 18։00-ից հետո լրացրուցիչ նիստ անցկացնելու առաջարկով հանդես եկավ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը։

Առաջարկին կողմ քվեարկեց  57, ձեռնպահ՝ 25 պատգամավոր։

Խորհրդարանն այս պահին քննարկում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը։ Լիանա Մանուկյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Մինչ այս խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն փակ քվեարկության արդյունքներով Հայկ Ֆարմանյանը չէր ընտրվել։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը թեկնածություններ պետք է առաջադրի նաև ԱԺ եվրոպական ինտեգրման և տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների համար։ Ավելի վաղ նրանք այդ հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրել էին համապատասխանաբար Արեգա Հովսեփյանի և Դավիթ Ղազինյանի թեկնածությունները, սակայն քվեարկության արդյունքներով նրանք նույնպես չէին ընտրվել։

Խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահներն արդեն ընտրվել են, չեն ընտրվել միայն այն հանձնաժողովների նախագահները, որոնցում թեկնածու առաջադրելու իրավունքն «Ուժեղ Հայաստան» խմբակցությանն է։

Նմանատիպ նյութեր