Վանաձորն ու Արարատը կխոշորացվեն
Հայաստանի կառավարությունը մտադիր է օրենքում փոփոխություններ հեղինակել ու արդեն իսկ խոշորացված որոշ համայնքներ նորից խոշորացնել։ Համապատասխան նախագիծը ներկայացված է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում, հավանության արժանանալուց հետո այն կքննարկվի խորհրդրարանում անհետաձգելի կարգով։
Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է ձևավորել Արարատ համայնքը, որի մեջ կմտնեն Վեդի ու Արարատ համայնքներն ու նրանց մեջ մտնող 32 բնակավայրերը։
«Պատմական փաստերը վկայում են, որ Վեդի քաղաքը մինչև 1995 թվականի վարչատարածքային բաժանումը ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Խորհրդային Հայաստանում 1920-ական թվականներից սկսած վարչական վերափոխումների արդյունքում Վեդին դարձավ Վեդու շրջանի կենտրոն, իսկ հետագայում՝ Արարատի շրջանի կենտրոն», - նշված է որոշման հիմնավորումներում։
Խոշորացվելու է նաև Վանաձոր քաղաքը, որը միավորվելու է Փամբակ համայնքի հետ՝ վերջիններիս կազմում ընդգրկված 22 բնակավայրերով։ Փամբակ համայնքը ձևավորվել էր 5 տարի առաջ։
Նախատեսվում է, որ խոշորացվող այս համայնքներում եկող տարի տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։