211652_close_icon
views-count1765 դիտում article-date 11:02 20-08-2026

Վահագն Ալեքսանյանն ընդունեց, որ երեկ սխալ է եղել, Դավիթ Ղազինյանն էլ հույս հայտնեց, որ էլ չի կրկնվի

«Նորից նայել եմ երեկվա նիստը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները և՛ դահլիճում, և՛ այստեղից դուրս: Առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կա: Դրանից հետևություններ կարվեն: Խնդրում եմ նաև, որ այդ ինքնահայեցումը փոխադարձ լինի, որովհետև, եթե դուք էլ նայեք, ապա ձեր մասով էլ կտեսնեք ինքնահայեցման հարց: Աշխատանքային բնականոն գործունեությունը այդ պարագայում կկարողանանք շարունակել»,- Ժ նիստին ասել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն էլ նախագահությանը հորդորել է նիստը կանոնակարգելու և վարելու հետ կապված համապատասխան արձագանք տալ, որպեսզի որևէ մեկի նյարդերը տեղի չտան ու միջադեպեր չլինեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր