211652_close_icon
views-count1978 դիտում article-date 17:55 18-08-2026

Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ ճանապարհահատվածը

Տ-2-3, Ներքին Չարբախ-Դարակերտ-Հ-13 (Դաշտավան) ճանապարհի կմ 0+000-կմ 2+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ին և 21-ին՝ ժամը 09.00-ից մինչև 19.00, փակ է լինելու Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: 

Որպես այլընտրանքային երթուղի առաջարկվում է Նորաբաց բնակավայրից դեպի Հ-13 ճանապարհը։

Նմանատիպ նյութեր