Հայկական պարը՝ միջազգային բեմում․ «Հեքիաթ»-ն ու «Տիկնիկներ»-ն արժանացան «Հարիրա» փառատոնի Գրան Պրիին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վրաստանի Կոբուլետի քաղաքում անցկացվող «Հարիրա» միջազգային փառատոնում, այս ամառ, Հայաստանը ներկայացրեցին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի «Հեքիաթ» և «Տիկնիկներ» պարային համույթները։
Հայ պարողները միջազգային բեմում ներկայացրեցին հայ ժողովրդական պարի գունեղ ու ինքնատիպ բեմադրություն։ Ելույթի ընթացքում բեմում ծածանվեց հայոց եռագույնը՝ հայկական մշակույթն ու ազգային պարարվեստը ներկայացնելով օտարերկրյա հանդիսատեսին։ Մեր պարային համարներն արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջույններին և փառատոնի կազմակերպիչների ջերմ մաղթանքներին։
Հաջող ելույթների արդյունքում, «Հեքիաթ» և «Տիկնիկներ» համույթները Հայաստան վերադարձան փառատոնի բարձրագույն՝ Գրան Պրի մրցանակին արժանացած։
Համույթների գեղարվեստական ղեկավար Սոֆյա Պողոսյանը և պարուսույց Լիանա Հայրապետյանը SHAMSHYAN.com–ի հետ զրույցի ընթացքում նշեցին. «Արվեստն ու գեղեցիկ բեմադրությունները ոչ միայն ներկայացնում են ազգային մշակույթը, այլև կարող են մարդկանց փոխանցել բարություն, դրական լիցքեր ու ժպիտներ․ յուրաքանչյուր նման ելույթ, մեր սաների և մեզ համար հնարավորություն է՝ հայկական մշակույթը ներկայացնելու միջազգային հարթակներում և իր փոքրիկ ներդրումն ունենալու ավելի բարի ու լուսավոր աշխարհի ձևավորման գործում»։
«Հեքիաթ» և «Տիկնիկներ» համույթների հաղթանակը ևս մեկ անգամ փաստում է, որ հայկական պարարվեստը շարունակում է իր արժանի տեղը զբաղեցնել միջազգային մշակութային բեմերում։