211652_close_icon
views-count319 դիտում article-date 19:23 08-08-2026

TRIPP-ն աստիճանաբար վերածվում է իրականության․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա կառուցելու և առաջ շարժվելու գործում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում ենք 2 երկրներին վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած քաջության և հեռատեսության համար և ակնկալում ենք շարունակական առաջընթաց՝ Հարավային Կովկասում կայուն ու տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։

TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության։

Հայաստանի տարածքում երկաթուղու ինժեներական ուսումնասիրություններն արդեն սկսվել են, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող մայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին»:

Նմանատիպ նյութեր