211652_close_icon
views-count2614 դիտում article-date 10:56 08-08-2026

Փաշինյանը գտել է նոր մեղավոր․ անսպասելի խոստովանություն․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը, որը Ղրղզստանում մասնակցել է ԵԱՏՄ վարչապետների հավաքին, լրագրողների հետ զրույցում արել է մի հայտարարություն, որը հնարավոր է գնահատել նույնիսկ սենսացիոն։ «ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը՝ հայտարարելով, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, եւ նրան ոչ մի տեղ չեն սպասում։ Մենք սա ոչ թե բացասաբար, այլ դրական ընդունեցինք ու սկսեցինք աշխատել, քանի որ իրականում իրավիճակը բոլորովին ուրիշ է», ասել է Հայաստանի վարչապետը` խոսելով Հայաստանի շուրջ ստեղծված հայտնի իրադրության մասին։

Շատ պարզ է, թե «ովքեր» են այսպես ասած՝ ԵԱՏՄ որոշ գործընկերները, որոնք ըստ Փաշինյանի՝ հրահրել են այս գործընթացը։ Խոսքը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մասին է։ Նա էր հայտարարել իր հարցազրույցներից մեկի ժամանակ, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը, ո՞ւր պետք է գնա»։ Փաստորեն, Փաշինյանն ասում է, որ այս հայտարարությամբ նա հրահրել է իրեն, եւ ի հեճուկս Լուկաշենկոյի փորձել է ցույց տալ, որ Հայաստանն ունի գնալու տեղ, ունի այլընտրանք։

Այստեղ կա երկու էական հանգամանք։ Նախ, Փաշինյանի այս հայտարարությունը առերեւույթ իր «պատվախնդրության» մասին է, երբ Լուկաշենկոյի ինադու փորձում է գտնել Հայաստանին այլընտրանք։ Բայց, խորքային իմաստով, սա այլ բան չէ, քան պատասխանատվությունից հերթական անգամ խուսանավելու հնարք։ Ինչպես ցանկացած անհաջողության կամ կորստի պարագայում, այս անգամ էլ Փաշինյանը «գտնում» է մեկին, որի վրա կբարդի պատասխանատվությունը։ Այս դեպքում՝ Լուկաշենկոն է, որը փաստորեն՝ այս ամենը հրահրողն է։ Ասել կուզի, եթե չլիներ Լուկաշենկոն, ամեն ինչ կլիներ նորմալ, ինքն էլ Հայաստանը չէր տանի ԵՄ՝ ապացուցելու, որ կա այլընտրանք։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր