211652_close_icon
views-count1417 դիտում article-date 16:43 07-08-2026

Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար

Օգոստոսի 3-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստում ընդունվել է որոշում՝ Դիլիջան համայնքի տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտների և ուսանողների ներհամայնքային ուղևորափոխադրումների վճարների համար կիրառել զրոյական դրույքաչափ։ Այդ մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից:

Որոշումն ընդունվել է ավագանու 12 կողմ ձայնով և ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

Այսպիսով, նոր ուսումնական տարվանից Դիլիջան համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերից ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտներն ու ուսանողները կկարողանան օգտվել ներհամայնքային տրանսպորտից անվճար՝ անկախ բնակության վայրից։

Որոշման նպատակն է աջակցել համայնքի երեխաներին և երիտասարդներին՝ ապահովելով նրանց համար ավելի հասանելի և մատչելի տեղաշարժ, ինչպես նաև նպաստել կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

Նմանատիպ նյութեր