211652_close_icon
views-count1171 դիտում article-date 09:26 07-08-2026

Ժամը 15:00-ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին․ Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 15:00-ից Ուժեղ Հայաստանի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին:
16:00 կլինենք Վաղարշապատի դատարանի առջև»։

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունենալու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և գործով անցնող Հայաստանում գտնվող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին։

Նմանատիպ նյութեր