Մայիսի 3-ին հեծանվարշավով կամփոփվի «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել են Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Մայիսի 3-ին` առավոտյան ժամը 08.00-ին ծրագրի շուրջ 100 մասնակիցներ Երևանի Շահումյանի անվան հրապարակից հեծանիվներով կշարժվեն դեպի Զվարթնոց տաճար:
Առողջ ապրելակերպ քարոզող «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքի շրջանակներում ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները մրցել են տարբեր սպորտաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, պինգ-պոնգ (սեղանի թենիս), պարանի ձգում, Brain ring, իսկ ծրագրի ամփոփումը տեղի կունենա հեծանվարշավի տեսքով:
Մրցակցությունն ընթացել է ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Արտասահմանցի ուսանողների ֆակուլտետների և համալսարանի աշխատակիցների միջև:
Ծրագրի նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ մասնակիցների և հատկապես ուսանողների շրջանում: