211652_close_icon
views-count1174 դիտում article-date 21:21 05-08-2026

Սոցցանցերում սուպերմարկետներից մեկի անունից քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։ Այդ մասին հայտնում են Կիբեռոստիկանությունից:
 
«Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։
 
Հորդորում ենք՝

չանցնել կասկածելի հղումներով,
չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,-  նշում են Կիբեռոստիկանությունից։

Նմանատիպ նյութեր