ԵՄ անդամ երկրները ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման շուրջ հարց կբարձրացնեն
ԵՄ անդամ երկրները ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման շուրջ հարց կբարձրացնեն հոկտեմբերի վերջին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասին:
Վեջինիս ասել է. «Պատժամիջոցները կվերանայվեն այս ամսվա վերջին՝ կախված իրավիճակի կայունացման գործընթացից, զորքերի դուսբերումից, սահմանների վերահսկողությունից»:
Նա ընդգծել է, որ հենց այս գործոններից է կախված պատժամիջոցների մասնակի կամ լիակատար չեղարկումը: