Շվեդիայի կառավարությունը հավանություն է տվել ՀԲ նոր մեխանիզմով Ուկրաինային գրեթե 127 միլիոն եվրո հատկացնելուն
Շվեդիան 1,4 միլիարդ շվեդական կրոն (գրեթե 127 միլիոն եվրո) է հատկացրել Համաշխարհային բանկի նոր մեխանիզմի շրջանակում, որը նախատեսում է օգնություն ցուցաբերել Ուկրաինայի վերականգնմանը: Դրա մասին ասվում է Շվեդիայի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այսօր երկրի կառավարությունը հավանություն է տվել միջոցների հատկացմանը: Այդ ներդրման շնորհիվ հնարավոր կդառնան վարկերի տրամադրումը Ուկրաինայի վերականգնման և վերակառուցման ծրագրերին՝ ընդհանուր շուրջ 4,2 միլիարդ կրոն (380 միլիոն եվրո) գումարի չափով: