211652_close_icon
views-count1444 դիտում article-date 12:45 11-05-2022

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Ուկրաինային գրեթե 40 մլրդ դոլարի հատկացմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 10-ին հավանություն Է տվել Ուկրաինային շուրջ 40 միլիարդ դոլարի ծավալով լրացուցիչ օգնության տրամադրման օրինածին: Նիստը հեռարձակվել Է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախաձեռնության օգտին քվերակել Է 368 կոնգրեսական, 57-ը հանդես Է եկել դեմ:

Այժմ օրինագիծը կներկայացվի Կոնգրեսի Սենատի քննարկանը: Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորքի նահանգից) ավելի վաղ խոստացել Է նախաձեռնության շուրջ քվեարկություն կազմակերպել հնարավորինս շուտ: Վերին պալատում հավանության դեպքում այն կուղարկվի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը: Փաստաթուղթը ենթադրում Էմիջոցների տրամադրում Կիեւի ռազմական, տնտեսական եւ մարդասիրական օգնության համար:

Մասնավորապես, 6 միլիարդ դոլարը պետք Է հատկացվի զինամթերքի տրամադրմանը եւ անվտանգության ոլորտի օգնությանը, 8,7 միլիարդ դոլարը՝ տնտեսական օգնությանը եւ Ուկրաինայի պետական ծառայությունների աշխատանքի ֆինանսավորմանը, 5 միլիարդ դոլարն՝ Ուկրաինայի եւ աշխարհի այլ երկրների պարենային օգնությանը, 900 միլիոն դոլարն՝ ուկրաինացի փախստականների աջակցությանը: Բացի դրանից, 3,9 միլարդ դոլար կտրամադրվի Եվրոպայում ամերիկյան զորքերի ուժեղացման համար: Սպիտակ տանը ողջունել են Ներկայացուցիչների պալատի կողմից նախաձեռնությանը հավանություն տալը:

«Լրացուցիչ միջոցները, որոնք ներառված են այդ օրինագծում, մեզ թույլ կտան ավելի շատ զնամթերք ուղարկել Ուկրաինա, ինչպիսիք են հրետանին եւ զրահամեքենաները, ինչպես նաեւ ռազմամթերք:

Դրանք նաեւ մեզ կօգնեն լրացնելու մեր զինանոցները եւ օժանդակելու ԱՄՆ-ի զորքերին ՆԱՏՕ-ի (մյուս երկրների) տարածքում»,- ասված Է Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի տարածված հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր