1766 դիտում
09:49 16-07-2021
Օրենսդիրներին ևս 200 հազար դրամ հատկացնելուն դեմ էր ընդամենը մեկ պատգամավոր․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Լուծարված Ազգային ժողովը երեկ 70 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը: Համաձայն նախագծի՝ պատգամավորների ծախսերին ուղղված 50 հազարական դրամները դառնում են 250 հազարական դրամ:
Հատկանշական էր այն, որ թեպետ հանրային լայն բացասական արձագանք գտավ նախագիծը, բայց դրան դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատգամավոր՝ այն էլ անկախ: Խոսքը՝ ԱԺ պատգամավոր, շուտով արդեն գրանցված «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մասին է: Իսկ ընդդիմադիր խմբակցությունները նախընտրեցին առհասարակ չմասնակցել ԱԺ արտահերթ նիստին:
«Համեմատություն կատարել այլ երկրների պատգամավորների աշխատավարձի հետ ու ասել, որ մեր աշխատավարձը բարձր է, իհարկե, այդպես չէ: Ես գտնում եմ, որ՝ այո՛, պատգամավորները և նրանք, ում վրա դրված է պետության կառավարման դերը, պիտի ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ, այդ փուլը չէ, հիմա մենք շատ ավելի կենսական խնդիրներ ունենք»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1048 դիտում
23:47 25-01-2023
ԵԱՏՄ-ի` 1000 եվրո անմաքս առևտրի շեմի փոխարեն ընդամենը 200 հազար դրամ․ Գառնիկ Դանիելյան
Այս բաժնից
1654 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1288 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»