211652_close_icon
views-count2284 դիտում article-date 12:17 14-07-2026

Լարված իրավիճակ` Կոտայքի մարզում. «Մուլտի Տոբակ»-ի աշխատակիցները պահանջում են վերաբացել գործարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր` հուլիսի 14-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տոբակ» գործարանի աշխատակիցները հավաքվել են ընկերության գրասենյակի մոտ՝ պահանջելով, որ իրավապահները թույլ տան իրենց վերադառնալ իրենց աշխատատեղեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները հավաքվել են անմիջապես ընկերության գրասենյակի հարակից տարածքում և կոչ են անում պատասխանատու կառույցներին արագ արձագանքել ու թույլ տալ, որպեսզի գործարանը վերաբացվի։

Նշվում է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող տասնյակ ընկերությունների գործունեությունը կասեցվել է, ինչի հետևանքով շուրջ 7 000 աշխատակից հայտնվել է հարկադիր պարապուրդում։ Տասնյակ ձեռնարկությունների աշխատանքի դադարեցումը լուրջ հարված է ոչ միայն աշխատակիցներին, այլև նրանց ընտանիքներին, ովքեր այսօր կանգնած են սոցիալական անորոշության առջև։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշում էին.

«Մեզնից յուրաքանչյուրը տուն է պահում, վարկեր ունենք, հոգսեր ունենք: Առանց այն էլ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, հիմա որ էսպես անորոշ ժամանակով գործունեությունը կասեցրել են, չգիտենք՝ ոնց ենք մեր վարկերը փակելու ու երեխաներին պահելու: Պահանջում ենք օր առաջ լուծում տալ այս հարցին և թույլ տալ մեզ անցնել մեր բնականոն աշխատանքին»:

Լուսանկարներն ու տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր