211652_close_icon
views-count77256 դիտում article-date 12:50 17-06-2019

Լարված իրավիճակ Երևանում. Սիլիկյան թաղամասում 30 տարուց ավելի գործող «Շին Ֆորում» ՍՊԸ-ի աշխատակիցները պահանջում են պատկան մարմիններից՝ իրավական գնահատական տան շորթման ու ահաբեկման եղանակով գործարանը խլելու գործին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Սիլիկյան թաղամասում՝ ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Շին Ֆորում» ՍՊԸ-ի տարածքում են հավաքվել նշված ՍՊԸ-ի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունը վերջապես պատասխան տա, թե երբ են իրենց բազմաթիվ դիմում-բողոքներին արձագանքելու։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում «Շին Ֆորում»-ի տնօրեն Տիգրան Գասպարյանն ասում էր. «30 տարի առաջ ստեղծեցի այս ընկերությունը, հետո ինչ-ինչ պատճառներով հիմնարկությունը մեծ պարտքեր ունեցավ և 2017 թվականի նոյեմբերին որոշեցի գործընկեր ձեռք բերեմ, որպեսզի օգնի՝ դուրս գանք այս ճգնաժամից։ Գործընկերս Արցախի Հանրապետության բնակիչ Արկադի Շիրինյանն էր, մականունը՝ «Խալաստոյ»։ Հետո այնպես ստացվեց, որ իրավաբան Հայկ Դավթյանի գլխավորությամբ մի ամբողջ իրավաբանական գրասենյակի միջամտության արդյունքում Արկադի Շիրինյանի կողմից կազմակերպված կեղծարարության հետևանքով ես զրկվեցի ընկերության իմ բաժնեմասից։ Հիմա ամբողջ ընկերությունը 100 տոկոսով տնօրինում է Ա. Շիրինյանը։ Դիմել ենք իրավապահ մարմիններին։ 1.5 տարուց ավելի է, Կենտրոնի քննչական բաժնում քննիչ Կարապետյանի կողմից քննություն է գնում, ու մենք էլ չգիտենք, թե դրա ավարտը երբ է լինելու։ Էս 1.5 տարի է, հայտնվել ենք «ռսի զավտռայի մեջ»՝ «պոսլե զավտռա, պոսլե զավտռա», իսկ էդ ընթացքում գործարանի մեծ թվով աշխատակիցներ խոշոր չափի պարտքեր են կուտակել, կանոնավոր աշխատավարձ էլ չեն ստացել, էլ չենք ասում, որ գրեթե բոլորը վարկի տակ են։ Մենք շատ բան չենք ուզում, ուզում ենք՝ արդարությունը վերականգնվի, մեղավորները պատասխան տան ու գործարանը նորից ձեռք բերի իր բարի համբավը։ Պահանջել ենք նաև, որպեսզի իրավական գնահատական տրվի մեր բոլոր հարցերին։ Իսկ դրանք այնքան շատ են ու հիմնավոր, որ եթե ցանկություն ունենան, օբյեկտիվ քննություն կկատարեն»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ներկայիս տնօրեն Արթուր Արմենակյանն էլ հերքում էր, որ իրենց կողմից կատարվել են ապօրինություններ և հիմնական հարցերին հրաժարվում էր պատասխանել՝ անընդհատ ասելով, որ քննություն է գնում և քննությանը վնաս չտալու նպատակով այս պահին ձեռնպահ են մնում իրավական մասով տեղեկություններ հաղորդելուց, իսկ Տ. Գասպարյանի շահերի ներկայացուցիչ Կարեն Բադիկյանն էլ ասաց, որ խնդիրներն այնքան շատ են, որ քիչ անց գրավոր մանրամասն կներկայացնի։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կ. Բադիկյանի տեսակետը կներկայացնի, երբ վերջինս դա փոխանցի մեզ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Արմենակյանի ահազանգով գործարան են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, սակայն վերջիններս ոչ մի անելիք չունեն էստեղ, քանի որ բողոքողների ակցիան խաղաղ է, ոչ մի հակաօրինական գործողություններ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր