211652_close_icon
views-count343 դիտում article-date 16:53 11-07-2026

Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Սումի քաղաքի Զարեչնի շրջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Սումիի հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել՝ յոթը:

Նա հավելել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
 

Նմանատիպ նյութեր