211652_close_icon
views-count406 դիտում article-date 21:19 05-07-2026

Հրապարակվել են Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն Եվրատլանտյան տարածաշրջանի, Ուկրաինայի և դաշինքի հարավային թևի առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները, սոցիալական ցանցերում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։

«Առաջնորդները ռազմավարական մակարդակով կարծիքներ կփոխանակեն Եվրատլանտյան տարածաշրջանի առջև ծառացած սպառնալիքների, ռիսկերի և մարտահրավերների վերաբերյալ. կքննարկվեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և դաշինքի հարավային թևում տեղի ունեցած վերջին զարգացումները», – գրել է նա։

Դաշինքի անդամները նաև պլանավորում են գնահատել պաշտպանական ներդրումները մեծացնելու որոշմանը համապատասխան ձեռնարկված քայլերը։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։

Գագաթնաժողովին նախապատրաստվելու համար դաշինքի երկրների ներկայացուցիչները երեքշաբթի օրը հանդիպել են Բրյուսելում՝ քննարկելու, ի թիվս այլ հարցերի, առաջիկա գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի նախագիծը։
 

Նմանատիպ նյութեր