Իտալիայում կայանալիք G7 գագաթնաժողովի քննարկման հիմնական թեման կլինի Սիրիան
Իտալիայի Լուկկա քաղաքում շուտով կմեկնարկի G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Սիրիայի հարցն ու Ռուսաստանի կողմից աջակցությունը կլինի ԱԳ նախարարների հանդիպման քննարկման թեմաները:
Նախատեսվում է նաև քննարկել Լիբիայի, Իրանի և Ուկրաինայի թեմաները:
Նշվում է, որ իտալական քաղաքում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Չինաստանի ԱԳ նախարարները: