211652_close_icon

Թո՛ղ գալիք՝ 2026 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի․ Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոև

views-count1102 դիտում article-date 23:56 02-01-2026
Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում 2025 թվականը և շուտով մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ:

Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին:

Թո՛ղ գալիք՝ 2026 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի:

Մեր անձնվեր աշխատանքով ու համատեղ ջանքերով 2026 թվականին մենք կարձանագրենք նոր հաջողություններ:

Այն, ինչ մենք անում ենք այսօր, առաջին հերթին անում ենք գալիք սերունդների համար, որպեսզի նրանք ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկրում, որտեղ պահպանում են ազգային ավանդույթները և ձգտում նոր նպատակների:

Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակները անբաժան են Հայաստանից, մեր երկրի նկատմամբ ջերմ ու անկեղծ զգացումներից:

Ես հավատում եմ մեր հավաքական ուժին և համոզված եմ, որ մեր մտավոր ու նյութական ներուժի համադրմամբ իրականություն են դառնալու համազգային մեր գաղափարներն ու հայրենանվեր նպատակները:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ՝ մաղթում եմ ձեզ, առողջություն, անձնական երջանկություն և բարօրություն:

Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում:

Թո՛ղ 2026 թվականը միայն ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի լինի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոև

Նմանատիպ նյութեր