211652_close_icon
views-count292 դիտում article-date 20:45 29-06-2026

«Իմնեմնիմի»-ն վերադառնում է Նարեկի և Վազգենի մասնակցությամբ՝ միայն Patreon-ում

«Հունիսի 26-ին դատարանը որոշում է կայացրել փոփոխել վարչական հսկողության պայմանները և թույլատրել «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին գործունեություն իրականացնել միայն Patreon համակարգում՝ պահպանելով մյուս, այդ թվում՝ հրապարակային խոսքի սահմանափակումները։

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր սպասում էին Նարեկի և Վազգենի վերադարձին «Իմնեմնիմի» փոդքասթում, այժմ ունեն բացառիկ հնարավորություն դիտելու թողարկումները Patreon-ում։

Սա պարզապես բաժանորդագրություն չէ։ Սա աջակցություն է ազատ խոսքին, մեր թիմին, մեր աշխատանքին և այն մարդկանց, ովքեր շարունակել են պայքարել խոսքի իրավունքի համար նույնիսկ սահմանափակումների պայմաններում»,- նշված է «Իմնեմնիմի» փոթքաստի էջում։
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Եկել եմ Վազգենի ու Նարեկի գործով լավ նորություն հայտնեմ։
Նախորդ դատական նիստում պաշտպաններով միջնորդեցինք, որ դատարանը կիրառված սահմանափակումների պայմանները փոխի: Մասնավորապես դատարանից խնդրեցինք թույլատրել, որպեսզի տղերքը կարողանան գոնե Patreon-ների համար փոդքաստը անձամբ վարեն:
Դատարանը բավարարեց մեջ միջնորդությունը և շուտով տղերքին հնարավոր կլինի տեսնել Patreon-ի համար նախատեսված առանձին փակ եթերում: Հուսամ շուտով սահմանափակումները ամբողջությամբ կվերացվեն»:

Նմանատիպ նյութեր