211652_close_icon

Նարեկի եւ Վազգենի այսօրվա դատավարությունը հերթական ծաղրն է արդարադատության նկատմամբ. Արմեն Աշոտյան

views-count1162 դիտում article-date 17:03 09-01-2026
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նարեկի եւ Վազգենի այսօրվա դատավարությունը հերթական ծաղրն է արդարադատության նկատմամբ։

Ի հակառակ նիստի ընթացքում տղաների եւ իրենց փաստաբանների կողմից բարձրաձայնված բազմաթիվ փաստերի եւ փաստարկների, դատավորն առանց աչքը թարթելու երկարաձգեց իրենց ապօրինի կալանքը եւս երեք ամսով։

Երիցս ճիշտ էր ԱՄՆ Պետդեպը, Մարդու իրավունքների 2023 թվականի զեկույցում նշելով, որ Հայաստանի դատական համակարգը «քաղաքականացված է, կոռումպացված եւ կախյալ»։ Ափսոս, որ դա միայն խոսքեր էին…

Նիկոլի պատժիչ գործիքի վերածված երրորդ իշխանության ինստիտուտները քաղաքական ռեպրեսիաների, դաշտը «зачистка»-ի ենթարկելու եւ վախի մթնոլորտը կարծրացնելու օղակներ են։

Տղաներին, ինչպես մյուս բոլոր քաղբանտարկյալներին, տոկունություն եւ ազատություն եմ մաղթում։

Նարեկին էլ հրապարակավ խնդրում եմ դադարեցնել հայտարարված հացադուլը։

Նարեկ ջան, դու լավ գիտես, որ մեր պայքարը երկարատեւ է, եւ դու պարտավոր ես լինել ուժեղ ոչ միայն ոգով, այլեւ մարմնով։ 

Նմանատիպ նյութեր