211652_close_icon
views-count286 դիտում article-date 23:00 16-06-2026

Պատժամիջոցներ ՌԴ-ի «ստվերային նավատորմի» դեմ. ցանկում են ներառվել Ադրբեջանի քաղաքացի և սումգայիթյան ընկերություն

Եվրոպական միության խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ներառել է 34 ֆիզիկական և 47 իրավաբանական անձանց։ Սահմանափակումներն ուղղված են այն կառույցների և անձանց դեմ, որոնք, Բրյուսելի գնահատմամբ, կապված են ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի, նավթի արտահանման, այսպես կոչված «ստվերային նավատորմի» գործունեության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և անօդաչու թռչող սարքերի արտադրության ու մատակարարման հետ։

Պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց թվում նշվում է ադրբեջանցի գործարար Թահիր Գարաևը։ Բացի դրանից, սահմանափակումներ են մտցվել 24 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ԵՄ տվյալներով, մասնակցում են ռուսական նավթի և նավթամթերքի փոխադրմանն ու արտահանմանը, դրանց թվում՝ «ստվերային նավատորմի» նավերի օգտագործմամբ։

Պատժամիջոցների ցանկում է ներառվել նաև Սումգայիթում գրանցված Global Ship Solutions LLC ընկերությունը։ ԵՄ փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունն զբաղվում է Fulger, Deneb և Odune նավերի տեխնիկական կառավարմամբ։ Բրյուսելում պնդում են, որ այդ նավերն օգտագործվել են ռուսական նավթի և նավթամթերքի փոխադրման համար և կապված են եղել նավերի ավտոմատ նույնականացման համակարգերի մանիպուլյացիայի գործելակերպի հետ։

Նմանատիպ նյութեր