211652_close_icon
views-count841 դիտում article-date 21:37 14-06-2026

Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան

«Ընտրություններից ընդամենը 4 օր հետո կառավարության նիստում չզեկուցվող հարցով բարձրացվեց աքցիզային հարկը»,-ԿԸՀ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ տեղեկացրեց «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Խաչատրյանը։

 Նա բացատրեց, որ այն նշանակում է, որ վաղը բենզինը, դիզվառելիքը, գազը, ծխախոտը և ալկոհոլային խմիչքը թանկանալու է։

 «Էն մադրը, ով ասում էր՝  ժողովուրդ, խոնրահվում եմ, սիրում եմ, պաշտում եմ,  թանկացնելու է գազը բենզինը և դիզելային վառելիքը։ Հասկանում եք չէ, թե դրա հետևանքն ինչ է լինելու, թե կարծում եք, թե այն թանկանոց չինական էլակտրական մեքենաներով են վար ու ցանք անելու»,-ասաց Խաչատրյանը և բացատրեց, որ այն նշանակում է, որ ծանր վիճակում գտնվող գյուղացիների վիճակն էլ ավելի է վատթարանալու, գյուղմթերքը քաղաքաբնակների համար էլ ավելի անհասանելի է դառնալու։

Նմանատիպ նյութեր