211652_close_icon
views-count2698 դիտում article-date 13:25 08-06-2026

Շնորհակալ եմ քաղաքացիներին և այն ընկերներին, որոնց ապօրինի ձերբակալեցին, որպեսզին ՔՊ-ն իր գործն անի․ Նարեկ Կարապետյան

Հարգելի ընկերներ, հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, շնորհակալ ենք ձեզնից՝ առյուծի պես պայքարելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Շնորհակալ եմ այն տասնյակ ու հարյուրավոր մեր ընկերներին, ովքեր հիմա անօրինական ձերբակալվել են այս երկու օրը, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողանա իր գործերն անի ընտրական գործընթացի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզնից, ձեր միջոցով է, որ մեր ազգը կարող է իր պաշտպանողականությունը պահպանել։ 

Մենք հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները։ Շնորհակալ եմ բոլորիցդ, ժողովուրդ ջան»,-նշել է նա։ 

Նմանատիպ նյութեր