211652_close_icon
views-count373 դիտում article-date 19:45 02-06-2026

Ինչու էին զորահանդեսին զենքերի անունները «հայացվել»․ Օragir.news

Ինչո՞ւ էին «հայացվել» զենքերի անունները, և ինչո՞ւ զորահանդեսին չէր ասվում արտադրող երկրների մասին։

Քարոզչական պատերազմի մասնագետներին հայտնի է, որ մարդու որոշումները հիմնականում կայացվում են էմոցիոնալ հիմքի վրա․ գիտակցաբար, թերևս, մեր հայրենակիցները կռահում են, որ ընտրություններից մի քանի օր առաջ ներկայացված սպառազինության միավորների շարքում են նաև այն զենքերը, որոնց մասին այս իշխանությունը խոսել է նախորդող տարիների ընթացքում։

Ենթագիտակցության մեջ, սակայն, մնում է «հայրենական արտադրության» արտահայտությունը, որ հնչում է շքերթին հայկական զինատեսակների ցուցադրությունից առաջ, և հետո հայկական աստվածների, միջատների․․․ կարճ ասած, հայերեն անուններ։

Ենթագիտակցության մեջ մնում է, որ այդ ամենը հայկական էր, այս իշխանության ձեռք բերածն էր, նրանց օրոք պատրաստվածն էր․․․ իսկ մի քանի օրից պետք է քվեարկել ու հինգ տարով իշխանությունը հանձնել մեկին։ Ո՞ւմ։ Իսկ ինչո՞ւ՝ ոչ հենց նրան՝ հարցնում է ենթագիտակցությունը։

Հիմա արդեն, երբ մանրամասն ներկայացվեց մանիպուլյացիոն այս մեկ հնարքը, հուսով եմ, ձեր գիտակցությունը, սիրելի հայրենակից ընտրողներ, թույլ չի տա, որ ենթագիտակցականը կայացնի այն որոշումը, որի համար էլ այս թանկարժեք մոլորեցնող հնարքը կիրառվել է։ Մաղթում ենք ողջամիտ ընտրություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր