211652_close_icon
views-count1120 դիտում article-date 19:16 02-06-2026

Փաշինյանն է բերում այդ մարդկանց,ուրիշ ֆոկուսներ էլ է անելու․ Կարապետյանը՝ 100 հազար քաղաքացի բերելու մասին

«Ո՞նց բերենք, ես տնային կալանքի պայմաններում եմ, իրենք ազատության մեջ են։ Փաշինյանը ասեց՝ ով գա, իրենց է քվեարկում, նշանակում է՝ Փաշինյանն է բերում այդ մարդկանց, Փաշինյանը համ այդ մարդկանց է բերում, համ ուրիշ ֆոկուսներ էլ է անելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով  Ռուսաստանից 100 000 քաղաքացի  բերվելու թեմային։

Նա նաև վստահություն հայտնեց, որ  հունիսի 7-ին  100 %-ով հաղթելու են։

Հարցին, թե  առաջնային բարձր պաշտոններում ո՞ւմ է նշանակելու, ունե՞ք արդեն քննարկումներ, Կարապետյանն արձագանքեց․

«Ուզում եք մեր բոլոր բոլոր գործընկերներին կալանավորե՞ն, չհասնե՞նք ընտրության։  Կան կոնկրե՛տ որոշումներ։  Օրը՝ կգա, բարին՝ հետը, բոլորդ կիմանաք»։

Նմանատիպ նյութեր