Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու. Նարեկ Կարապետյան
«Արաբկիրի ժողովրդին ասֆալտով, դատարկ բառերով չես զարմացնի, Արաբկիրի ժողովուրդը փոքրիկ խմբակի իշխանության գալուց ընդամենը 2 տարի հետո հասկացավ՝ ովքեր են այդ մարդիկ, ու Հայաստանում առաջիններից նրանց մերժեց հենց Արաբկիրը՝ 2021-ին, որովհետև փորձ ունեն, գիտեն՝ ով է սուտասան, ով՝ ոչ»,- Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը նշեց, որ նրանք արժանի են ուժեղ քաղաք, ուժեղ ղեկավար ունենալուն։
«Մենք պետք է մեր երկրում փոփոխություններ անենք, որ մեր երեխաները չառերեսվեն այն խնդիրներին, որոնց մենք ենք առերեսվել, չտեսնեն այն խնդիրները, որոնք մենք տեսանք՝ վերջին տարիների ընթացքում».-ասաց Կարապետյանը՝ հավելելով որ պետք է ամեն ինչ անել, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի ։
կարապետյանի խոսքով՝ եթե ուզում են, որ նոր սերունդը չտեսնեն այն դժվարությունները, որոնք մենք ենք տեսել, պետք է երկրի մոդելը փոխել։
«Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու։Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, դինամիկ, որ տարածաշրջանի երկրներն էլ մեզնից օրինակ վերցնեն», ասաց կարապետյանը հավելելով որ դրան կարելի է հասնել միասնական ուժերով։