211652_close_icon
views-count445 դիտում article-date 13:43 01-06-2026

Եթե վստահ չեք՝ ձեր վիզան չեղարկվել է, թե ոչ, կապվեք ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ

Սահմանապահ պաշտոնյայի կամ ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից ձեր վիզայի առգրավումը չպետք է նույնացնել կորած կամ գողացված վիզայի հետ, այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Առգրավման պարագայում վիզան սովորաբար չեղարկվում է։

Դուք չպետք է փորձեք այն կրկին օգտագործել։

Դուք պետք է դիմեք նոր վիզայի համար և բացատրեք, թե ինչ է տեղի ունեցել։

Եթե վստահ չեք՝ ձեր վիզան չեղարկվել է, թե ոչ, կապվեք ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ, որտեղ նախատեսում եք դիմել»,- նշվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր