211652_close_icon

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում ավարտվեց զոհված ազատամարտիկներին նվիրված 32-րդ առաջնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2938 դիտում article-date 21:52 02-05-2025
Այսօր՝ մայիսի 2-ին, Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում տեղի ունեցավ զոհված ազատամարտիկներին նվիրված ֆուտբոլի առաջնությունը: Մարզաշխարհի նվիրյալ՝ հաղթանակցի Սպիրիդոն Բրոյանի ջանքերով  այն անց է կացվում արդեն 32-րդ անգամ, որին մասնակցում են տարածաշրջանի բնակավայրերի ֆուտբոլային թիմերը:

Այս տարի եզրափակիչ էին դուրս եկել Աչաջուր և Բերդավան բնակավայրերի ֆուտբոլային թիմերը: Մինչ եզրափակիչ խաղի մեկնարկը ֆոտբոլիստները և հյուրերը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանի, Վահե Ղալումյանի, Ալեքսեյ Սանդիկովի, Գեղամ Նազարյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար զոհված հաղթանակցիների հուշարձանին:

Խաղն անցավ դիտարժան պայքարում և ավարտվեց աչաջուրցիների հաղթանակով՝ 2-1 հաշվով:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 291+
291+

Նմանատիպ նյութեր