211652_close_icon
views-count535 դիտում article-date 22:16 29-05-2026

Մենք գիտենք, թե սրտիկի հետևն ինչ է թաքնված․ գյումրեցիների արձագանքը՝ Փաշինյանին

«Փաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով ձեռքով սրտիկ է ցույց տալիս, դուք դա ձեզ վերագրո՞ւմ եք, և որքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի համար նման բաներ անելը»,- այս հարցն է տրվել Գյումրիի բնակիչներին։

«Ես ուղղակի զզվում եմ էլի: Տղամարդը կնիկ մարդուն սրտիկ չի ուղարկում, ինքը՝ սաղ ժողովրդին: Տո մենք գիտենք սրտիկի հետևը ինչ է թաքնված էլի: Չէ, ես չեմ ընդունում, ընդհանրապես չեմ ընդունում: Ղեկավարի համար նորմալ չէ սրտիկ ուղարկելը, այդ վարչաբենդը որ թմբուկենով․․․ երևի ուրիշ երաժշտական գործիքի անցնի էլի»,- նշեց հարցված քաղաքացիներից մեկը։

«Եթե երբևիցե ինքը մոտենա ինձ, ես իրա ձեռքն էլ չեմ ողջունի, որովհետև ինքը թուրքի ձեռքն է արդեն բռնել։ Մենք հայերով, մեր մեծերով այսպիսի ապագա չենք ուզել ունենալ»,- նշեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր