211652_close_icon
views-count829 դիտում article-date 17:35 29-05-2026

Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու

Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) կայացած ամենամյա կարիերայի տոնավաճառին՝ ներկայացնելով երիտասարդներին ուղղված հատուկ առաջարկներ:

Միջոցառման ընթացքում բանկի տաղավարը ուսանողների և շրջանավարտների ուշադրության կենտրոնում էր: Մասնակիցները ծանոթացան Ամիօ բանկի առաջարկներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և անմիջական շփման միջոցով ծանոթացան բանկային համակարգում առկա մասնագիտական զարգացման հնարավորություններին:

Կարիերայի տոնավաճառի շրջանակում ուսանողներին տրամադրվեցին անվճար ուսանողական քարտեր, ինչպես նաև պատրաստվել էին հաճելի անակնկալներ ու նվերներ:

Ամիօ բանկը Հայաստանի ֆինանսական համակարգի առաջադեմ ու դինամիկ զարգացող կառույցներից է, որն առաջնորդվում է հաճախորդամետ և ժամանակակից թվային լուծումների մոդելով: Բանկը կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ աջակցելով կրթական, երիտասարդական և նորարարական ծրագրերին:

Ամիօ բանկի թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 [email protected] |   010 59 20 20 |  amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր