Բելգիան չի տարհանի դիվանագետներին Կիևից
Բելգիան հայտարարել է, որ չի տարհանի իր դիվանագետներին Կիևից՝ չնայած Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախազգուշացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Բելգիացիները ոչ մի տեղ չեն գնում։ Նրանք կմնան Կիևում», - գրել է Պրևոն՝ հավելելով, որ ինքը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ «դիվանագետներին ուղղված սպառնալիքները անընդունելի հայտարարելու համար»։
«Ռուսաստանի հայտարարությունը, որով կոչ է արվում դիվանագիտական անձնակազմին և օտարերկրյա քաղաքացիներին լքել Կիևը, անընդունելի է», - գրել է Պրևոն: Նա սա համարել է միջազգային նորմերի և Վիեննայի կոնվենցիայի խախտում: