211652_close_icon
views-count241 դիտում article-date 21:16 26-05-2026

Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար ժամերգություն կկատարվի

Արագածոտնի Թեմից հայտարարություն են արել.«Սիրելինե՛ր, մայիսի 29-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կկատարվի մեր թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած միասնական ժամերգությունն ու աղոթքը:

Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար:

Արագածոտնի Թեմ

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Չքնաղ»:

Նմանատիպ նյութեր