211652_close_icon
views-count628 դիտում article-date 22:27 25-05-2026

Հ1–ը նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում

Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Բոլոր 19 քաղաքական ուժերն արդեն ստացել են պաշտոնական հրավերները և այսօր նրանց մի մասը մասնակցել  են նախապատրաստական հանդիպմանը։

Հունիսի 4-ին նախատեսված վերջին բանավեճին հրավիրվել են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։

Սպասվում է կարևոր քաղաքական քննարկումների շարք, որտեղ ընտրողները հնարավորություն կունենան մեկ հարթակում լսելու տարբեր ուժերի դիրքորոշումներն ու ծրագրերը»,-հայտնել է նա։

Նմանատիպ նյութեր