211652_close_icon
views-count1165 դիտում article-date 17:24 24-05-2026

Լավ կլիներ՝ վստահություն ներշնչեր, որ ապրելու ենք անվտանգ ու խաղաղ, քան սրտիկներ ցույց տար. հարցում Սիսիանում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հարցում է անցկացրել Սյունիքում՝ Սիսիանում՝ պարզելու բնակիչների վերաբերմունքը Փաշինյանի՝ ամեն առավոտյան սրտիկ ցույց տալու վերաբերյալ:

«Փաշինյանը գրեթե ամեն օր Ֆեյսբուքով ձեռքով սրտիկ է ցույց տալիս. Դուք դա Ձեզ վերագրո՞ւմ եք, և որքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ
անելը»,- հարց է ուղղվել բնակիչներին:

«Լուրջ չէ, ես չէի ուզի, որ իմ երկրի ղեկավարը ամեն առավոտ սրտիկներ ցույց տա: Ավելի լավ կլիներ, որ մեր երկրի ղեկավարը ժողովրդին ներշնչեր վստահություն, որ մենք ապրելու ենք ազատ սահմաններում, ապրելու ենք խաղաղ, մենք ապրելու ենք անվտանգ, և չի լինելու այն պատերազմները, ինչ եղան Փաշինյանի օրոք»,- ասաց մի կին:

«Էդ ցինիկություն ա, երկրի ղեկավարը պետք ա լինի լուրջ վերին աստիճանի, որ մարդիկ իրանից մի քիչ օրինակ վերցնեն: Էն ղեկավար չի»,- նշեց մի տղամարդ:

«Հոգեկան հիվանդի տպավորություն ավելի շատ ա թողում, քան երկրի վարչապետի, մանավանդ էն իրա Չերչիլի ցիլինդրը»,- պատասխանեց մեկ այլ կին:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր