211652_close_icon
views-count328 դիտում article-date 10:24 24-05-2026

Շահեն Մարտիրոսյանը 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալ։

68 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցել է Թուրքիան ներկայացնող Սարուհան Կարաօղլուի հետ։ Գոտեմարտի արդյունքում Մարտիրոսյանը ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության է մատնել մրցակցին և հռչակվել չեմպիոն։

Հայաստանի հավաքականի կազմում ևս երկու մարզիկներ՝ 41 կգ քաշային Տիգրան Աղաջանյանը և 57 կգ քաշային Ատոմ Եսայանը, իրավունք են ստացել գորգ դուրս գալ բրոնզե մեդալների համար մղվող գոտեմարտերում։ Մրցաշարում իրենց ելույթները կշարունակեն նաև 38 կգ քաշային Նորայր Գևորգյանն ու 52 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, որոնք կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր։

Տեսանյութ:

 

Նմանատիպ նյութեր