211652_close_icon
views-count1126 դիտում article-date 21:04 20-05-2026

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված կիրականացվի ուժեղացված ծառայություն․ ոստիկանապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված կիրականացվի ուժեղացված ծառայություն․ ոստիկանապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելԻրադարձային

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների վերաբերյալ։

Հանրապետության 1051 դպրոցներում, ինչպես նաև ժամանցի վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով նախատեսվել է կիրառել հավելյալ անվտանգային մեխանիզմներ։ Անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերն կանխելու նպատակով ժամանցի վայրերում ծառայություն կիրականացնեն նաև քրեական ոստիկանները։

Հրահանգվել է անզիջում մոտեցում ցուցաբերել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասի վստահելու դեպքերին։

Նմանատիպ նյութեր