Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել․ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում
Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները մայիսի 17-18-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1132 արձանագրություն, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում վարելու 35, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու՝ 20, չամրակապված վարելու՝ 284, վարելիս ծխելու՝ 164, հեռախոսից օգտվելու՝ 96 և այլն։
Հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային բաժիններ է տեղափոխվել 11 անձ, 9-ը՝ թմրամիջոց ապօրինի պահելու, երկուսը՝ սառը զենք կրելու կասկածանքով։
Վարչական իրավախախտում կատարելու հիմքով մեկ անձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել ոչ սթափ վիճակում հասարակական վայրում գտնվելու համար, ևս մեկ անձ Մալաթիային բաժին է ներկայացվել զենք կրելու կանոնները խախտելու համար։
Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ: