211652_close_icon
views-count1921 դիտում article-date 21:21 17-05-2026

Մենք հունիսի 8-ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան

Այսօր  «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի հերթական օրը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պետությունը չի կարող միջամտել մարդկանց խղճի և դավանանքի ազատությանը, ինչպես նաև եկեղեցու ներքին գործերին։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ոտնահարել է այդ հիմնարար ազատությունները և թույլ տվել միջամտություն Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին։

«Պետությունը պարտավոր է վերադառնալ սահմանադրականության, փոխադարձ հարգանքի և ինստիտուցիոնալ հավասարակշռության սկզբունքներին»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր