Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ ուղղակի զազրելի է այս ամենը․ Էդմոն Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
««Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից:
Սա խայտառակ պատասխան է։
Իրականությունը խեղաթյուրելու փորձ։ Պարզապես այդքան խիզախություն չունեն՝ հայտարարելու, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հարցը բարձրացնելուց և այդ մարդկանց վերադարձի իրավունքը պաշտպանելուց հրաժարվել են՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, սակայն մինչ օրս դա չի ստացվել։
Արդեն գնացել են գրեթե բոլոր հնարավոր և անհնարին զիջումների, իսկ թշնամին նոր պայմաններ է առաջ քաշում՝ փոխարենը ոչինչ չերաշխավորելով։
Ակնհայտ է, որ ԱԳՆ-ն իր այս հայտարարությամբ փորձում է Լեռնային Ղարաբաղի կործանման ամբողջ պատասխանատվությունը գցել Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին որևէ իրավական նշանակություն չունեցող «հրամանագիր» ստորագրած մի անմեղսունակի գրպանը, այն դեպքում, երբ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք:
Ուղղակի զազրելի է այս ամենը…
ԱԳՆ հայտարարության մեջ առկա մնացած մանիպուլյացիաներին անիմաստ է անգամ արձագանքել, որովհետև դրանք բազմիցս հերքված պնդումներ են։ Ադրբեջանը ամբողջ գիշեր կրակել է ՀՀ սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ, իսկ Հայաստանի վարչապետը դրան պատասխանել է լուսադեմին 50 կիլոմետրանոց հեծանվային արշավով, ի դեպ՝ «առանց կանգառի»։
Այսպես են մեր իշխանությունները պատասխանում թշնամու հրաձգությանը՝ կուրորեն հավատալով, թե որքան շատ ու առանց կանգառի ինքներս մեզ ուրանանք և անարգենք, այնքան ավելի բարձր ենք գնահատվելու Ադրբեջանում ու Թուրքիայում և կամ ավելի խորը հարգանքի ենք արժանանալու միջազգային հանրության կողմից»։