211652_close_icon
views-count514 դիտում article-date 16:25 17-05-2026

Գագիկ Ծաուկյանի նախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում

Նախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում՝ Արագածավան, Թալին, Ոսկեվազ և Աշտարակ համայնքներում։

«Թշնամիների մեջ ապրելով՝ մեզ պետք է երաշխավորված խաղաղություն, ոչ թե օդի մեջ բանավոր պայմանավորվեն, այլ թուղթ ստարգրեն, պետք է երաշխավորեն հզոր պետությունները։ Թուղթը ցույց տվեք հեռուստացույցով, որ դուք խաղաղություն եք բերել, որ պատերազմ չի լինի։ Կարա՞ն ցուց տան, չեն կարող ցույց տան»,-Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Թալինցիների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց։ «Այսօր մեր պետությունը պետք է սեփականատերի պես նայի, թե որ մարզում, ինչ հնարավորություն կա, խորհրդային տարիներին ինչով են զբաղվել, դրա զարգացումը, տնտեսական աճ լինի։ Այսօր երկրին պետք է 2-3 խոշոր ներդրում։

Այսօր ես կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը։ Դեռ չենք բացել, բայց աշխարհով մեկ խոսում են, ճանաչված մարդիկ ուզում են գան։ 20-30 մլն մարդ եկավ Հայաստան, դա միլիարդներ է, որ մնալու է իմ երկրում։ Պատրաստ պետք է լինենք փոփոխության, կյանքը փոխվելու է ներդրում է լինելու»։

Նմանատիպ նյութեր