211652_close_icon
views-count448 դիտում article-date 13:22 17-05-2026

ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի «Նուբարաշեն»-ի հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի հետ կապված

ՀՀ ՄԻՊ–ն իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքի հետ կապված:

Նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։

Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը, գրել է Անահիտ Մանասյանը։
 

Նմանատիպ նյութեր