211652_close_icon
views-count421 դիտում article-date 11:50 17-05-2026

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան տարեդարձի առիթով

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, այս մասին հայտնում են կառավարությունից։

Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հետագա հաջողություններ՝ պետական բարձր պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։

 

Նմանատիպ նյութեր