211652_close_icon
views-count2833 դիտում article-date 14:38 15-05-2026

Մահացել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը

65 տարեկանում մահացել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը՝ առավել հայտնի «Գել» մականունով։ 

Նա մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

Գ․ Գաբրիելյանը երկար տարիներ եղել է հայկական զինված և իրավապահ համակարգերի առանցքային դեմքերից մեկը՝ անցնելով զինվորական ծառայության տարբեր փուլերով ու ղեկավարելով մի շարք կարևոր ստորաբաժանումներ։

1979–1983 թվականներին սովորել և ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը։

1989 թվականին Սարատովում անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։

1983–1988 թվականներին ծառայել է Գերմանիայում՝ նախ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։

1988 թվականին վերադարձել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ, այնուհետև տարբեր պաշտոններ զբաղեցրել ռազմական կոմիսարիատներում։

1992–1994 թվականներին ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի պարետատանը՝ որպես պարետ։ 

Հետագայում անցելէ ծառայության ներքին զորքերում և պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում՝ զբաղեցնելով հրամանատարական բարձր պաշտոններ։

2008 թվականի հուլիսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ։ 

Այդ պաշտոնում նա աշխատել է մինչև 2012 թվականը։

2014 թվականի նոյեմբերի 28-ին նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ։

Գ․ Գաբրիելյանի անունը երկար տարիներ կապվել է Հայաստանի ռազմական և ուժային կառույցների հետ, իսկ նրա ծառայողական ուղին ընդգրկել է ինչպես բանակը, այնպես էլ ներքին զորքերն ու ոստիկանության համակարգը։

 ՏHAMSHYAN.com-ը ցավակցում է նրա ընտանիքի անդամներին և հարազատներին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր