211652_close_icon
views-count484 դիտում article-date 20:00 13-05-2026

roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ roadpolice.am կայքում վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված հերթագրումները ժամանակավորապես հասանելի չեն՝ տեխնիկական վերազինման աշխատանքների պատճառով։

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների շրջանակում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են։

Տեղեկացնում ենք, որ կայքի տեխնիկական վերազինումն իրականացվում է ծառայությունների մատուցումը լավարկելու նպատակով»։

Նմանատիպ նյութեր