211652_close_icon

Roadpolice.am հարթակը վերագործարկվել է՝ քաղաքացիներին մատուցելով առավել արագ և հարմարավետ հանրային ծառայություններ

views-count2275 դիտում article-date 20:55 13-06-2025
Ներքին գործերի նախարարությունը լավարկել է հաշվառման-քննական բաժիններում նախկինում գործող հերթագրման համակարգը։ 

✔️Ներդրված հիբրիդային մոդելը քաղաքացուն հնարավորություն է ընձեռում սպասարկվել թե՛ առցանց այց ամրագրելու, թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով: 

✔️ roadpolice.am հարթակում կատարելով համապատասխան քայլերը՝ կարելի է տեսնել հերթագրման համար հասանելի բոլոր ազատ օրերն ու ժամերը և ամրագրել՝ ըստ հարմարավետության։ 

✔️Հերթագրման քայլերի հերթականությունը վերաբերում է թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց։
 
✔️Քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն այց ամրագրել վարորդական վկայականի որակավորման քննությունների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործողությունների մասով ինչպես Roadpolice.am հարթակի միջոցով, այնպես էլ EarlyOne մոբայլ հավելվածի միջոցով։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր