211652_close_icon
views-count526 դիտում article-date 19:30 13-05-2026

Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է քաղաքացիներին՝ շվեյցարական «Պերջետա» դեղի N 7796 սերիայում կեղծման դեպք է հայտնաբերվել, խորհուրդ է տրվում խուսափել դրա օգտագործումից։

«2026 թվականի մայիսի 11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/2457-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Պերջետա (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30 մգ/մլ, ապակե սրվակ 14 մլ (գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա) դեղի N 7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N 7796 սերիայով դեղի օգտագործումից»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր