211652_close_icon
views-count358 դիտում article-date 19:26 12-05-2026

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդ է վերցրել, Երևանում է․ Aysor.am

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդում է, Մոսկվայից եկել է Երևան։ 

Aysor.am-ին Գուրգեն Արսենյանը տեղեկացրել է՝  երեկվանից է արձակուրդում, այն տևելու է մինչև հունիսի 1-ը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը պնդել է նաև՝ արձակուրդ վերցնելը կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր զարգացումների կամ այն հանգամանքի հետ, որ իրեն օրերս հրավիրել են Ռուսաստանի ԱԳՆ և բողոքի նոտա հղել Հայաստանին։

«Իմ արձակուրդը ի՞նչ կապ ունի այդ զարգացումների հետ: Այդ ամենը զուգադիպություն է: Արձակուրդ մեկնելու դիմումը գրել եմ մեկ ամիս առաջ»,-ասել է Արսենյանը՝ այլ հարցերի չանդրադառնալով:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը մայիսի 7-ին բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հնչեցրած հայտարարությունների պատճառով։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին ՌԴ ԱԳՆ-ում ներկայացվել է երկրի  դիրքորոշումն առ այն, որ Հայաստանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն իր ահաբեկչական բնույթի սպառնալիքները հնչեցնելու համար հարթակ տրամադրելը անընդունելի է։ Առանձնահատուկ ընդգծվել է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը անհրաժեշտ բացասական գնահատական չի տվել Երևանում Ռուսաստանի հասցեին Ուկրաինայի նախագահի հնչեցրած հայտարարություններին, ինչը չի բխում ՀՀ-ՌԴ գործընկերային հարաբերությունների բնույթից։

Արսենյանը պարտավորվել է զեկուցել պաշտոնական Երևանին Ռուսաստանի դիրքորոշման մասին։

Նմանատիպ նյութեր